«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Վրացական երազանք»-ի 4 պատգամավորներ լքել են խմբակցությունը

«Վրացական երազանք»-ի 4 պատգամավորներ լքել են խմբակցությունը
23.02.2019 | 22:20

Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ի 4 պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության ակունքներում կանգնած Էկա Բեսելիան, հեռացել են խմբակցությունից: Պատգամավորները հայտարարում են, որ ցանկանում են նոր և անկախ քաղաքական ուժ հիմնել՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Փորձագետները պնդում են, որ իրական պատճառը «Վրացական երազանք»-ում խոր տարաձայնություններն են: Նախօրեին խորհրդարանը, այդ թվում «Վրացական երազանք»-ը դեմ էր քվեարկել Էկա Բեսելիայի և նրա աջակիցների օրինագծին, որն առաջարկում էր դադարեցնել դատավորների անժամկետ նշանակումը: «Ես իմ կուսակիցների հետ երկխոսության որևէ հնարավորություն այլևս չեմ տեսնում, մենք այժմ բոլորովին այլ արժեքներ ենք դավանում», - հայտարարել է Բեսելիան: Այս դեմարշից հետո կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա երկուշաբթի օրը խմբակցության փակ նիստ է անցկացնելու:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ