Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանի ԱԳ նախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հնարավորությունը

Իրանի ԱԳ նախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հնարավորությունը
23.02.2019 | 22:28

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը չի բացառել սիրիական Իդլիբում իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը: Իդլիբը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը գրավել էր դեռևս 2015-ին: Այն Սիրիայի՝ ահաբեկիչների ու ապօրինի զինված խմբավորումների կողմից վերահսկվող վերջին շրջանն է: «Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Երբեք ռազմական գործողություններ չենք ցանկացել ու աշխատել ենք խուսափել դրանից, քանի որ գիտենք, որ Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մեր մյուս մոտեցումները ձախողվեցին, իսկ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն տարածքը վերահսկում է ավելի, քան երբևէ»,- ասել է ԱԳ նախարարը շվեյցարական Basler Zeutung-ին հարցազրույցում:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ