Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ով է «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանի իրական խորհրդատուն

Ով է «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանի իրական խորհրդատուն
26.02.2019 | 01:54

Մինչ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական մուտքերի, նվիրատուների թեման, շատ ավելի էական մի փաստ անուշադրության է մատնվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը և, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց, սփյուռքի հետ ֆինանսական հարցերը ևս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին:
Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» և «City of smile»-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, և նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ