Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փակում են, փակում են, փակում

Փակում են, փակում են, փակում
01.03.2019 | 02:57

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում օրերս հանքի շահագործման համար նշանակված հանրային լսումները չեղարկվել են: Տեղի բնակիչների մի մասը, հարևան համայնքի ներկայացուցիչներն ու բնապահպան-ակտիվիստները «Տավուշն առանց հանքի» կարգախոսի ներքո արգելել են հանրային լսում իրականացնել գյուղում: Նմանօրինակ միջադեպերի «նոր» Հայաստանում հաճախ ենք ականատես լինում: Դեռ ամռանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հանդարտեցնում Ամուլսարի շահագործմանը դեմ դուրս ելած ակտիվիստներին, Լոռու մարզի Հագվիի բնակիչները տապալում էին Սեդվի գետի վրա հէկ կառուցելու համար հրավիրված հանրային լսումները: Ամուլսարի խնդիրն այդ ժամանակահատվածում ոչ միայն Սեդվի գետակի, այլ նաև Լոռու մարզի մեկ այլ համայնքի՝ Թեղուտի բնակիչների բողոքն էր ստվերել: Նրանք նույնպես գրեթե նույն ժամանակահատվածում ճանապարհ էին փակում` պահանջելով հանքի վերաշահագործումը: Թեղուտցիներն ինչքան էլ փակեցին ու բացեցին ճանապարհը, մի պահից սկսած հանգիստ նստեցին տեղներն ու մինչ այժմ համեստորեն ու հուսավառ սպասում են, թե հանգուցալուծմանը մոտ խնդիրն ուր որ է կլուծվի: Իհարկե, գյուղատնտեսությամբ զբաղվելուն ևս դեմ չեն նրանք, բայց մշակահողերի մեծ մասը ժամանակին վաճառել են հանքը շահագործող ընկերությանը` տարածքում արտադրական գործունեություն ծավալելու համար: Այժմ, փաստացի, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ մշակելու հող: Աստծուն փառք տալով` թեղուտցիներն ամռանը կսպասեն, իսկ հանքի շահագործման մոտալուտ հանգուցալուծումն այնպես կգա ու կգնա, որ իրենց տեղերում շատ հանգիստ նստած միամիտ լոռեցիները չեն էլ նկատի` ինչպես եկավ և ուր գնաց:


Այժմ Լոռու դրկից մարզի բնակիչների մի մասը կառավարության աջակցությունն է խնդրում ճիշտ հակառակ երևույթի համար: Սահմանամերձ մարզի բնակիչները, որ մշտապես բողոքել ու բողոքում են աշխատատեղերի բացակայությունից, սահմանին ապրելուց, բայց արտոնություններ չստանալուց, հակառակորդին գերի ընկնելու ահը սրտներում սոսկ անտառի բարիքներով գոյատևելուց, անասունների, մշակահողերի համար անաստված չափի հարկուտուրք վճարելուց ու բերքահավաքի ժամանակ հակառակորդի կրակոցների պատճառով այդ բերքից չօգտվելուց, այժմ այդ ամենը մի կողմ են դրել ու պայքարում են հանքի շահագործման դեմ: Տեղացիների մյուս մասը, սակայն, դժգոհում է փաստից, թե աշխատատեղ չկա, գյուղի երիտասարդները ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ սահմանամերձ համայնքն ուժեղ ու ապահով է հենց երիտասարդներով:


«Զբոսաշրջությա՛մբ զբաղվեք». խեղճուկրակ գյուղացիներին խորհուրդ են տալիս երկրի ընդերքի ճակատագրով մտահոգվածները, չհուշելով, թե ինչպես, ինչ եղանակով ու ինչքան ներդրում անելուց հետո կարող են գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Վերջերս ամեն ինչը զբոսաշրջության ուսերին թողնելը թրենդի է վերածվել, ով ինչ-որ երևույթի դեմ է, հղում է անում տուրիզմին: Ախր ինչպե՞ս զբոսաշրջություն զարգացնես հակառակորդի կրակոցների տակ, արտասահմանցի ո՞ր ներդրողը կգնա այդ ռիսկին, կամ ո՞ր զբոսաշրջիկը կգնա մոշ հավաքելու՝ գերի ընկնելու վտանգն աչքի առաջ ունենալով: Ամենագրավիչ առաջարկներից ու լոզունգներից առաջ դրան նպաստող քայլեր են պետք, ծրագրեր, կոնկրետ գործողություններ, ապա նոր միայն ամեն ինչ մերժելու քաղաքականություն: Սոցիալական ցանցերում ակտիվիստները տարածաշրջանի բարբառով տարածում են «հանք չդի լիլ» արտահայտությունը: Վազաշենում նախատեսված լսումների ժամանակ գյուղացիներից մի կին, որ կողմ էր հանքի բացմանը, կատակով ասաց, թե «հանք չդի լիլ, խոպան դենք քյալ» (հանք չի լինելու, խոպան ենք գնալու):


Հանքերի շահագործման, վերաշահագործման, դրանց աշխատանքները չեղարկելու թեման «նոր» Հայաստանում մոդայիկ զբաղմունք է դարձել: Երևի շուտով Աստծուն փառք կտանք, որ գործող հանքերը՝ Քաջարանինը, Զանգեզուրինը, Ախթալայինը և այլն, փակելու պահանջով ու հանքերի համար փորված թունելների մեջ զբոսաշրջությունը զարգացնելու առաջարկ-պահանջով ցույցեր չեն կազմակերպում, ասենք, երևանաբնակները: Բնության հետ պայքարի մեջ մտնելն ու նրան վնասելը, իհարկե, ցանկալի չէ: Ամեն մի հատված ծառը, ցամաքած առուն, խախտված էկոհամակարգը ոչ միայն մեր երկրին, այլև Երկիր մոլորակին են առհասարակ վնաս հասցնում, բայց ինչպե՞ս ապրեն, օրինակ, մետաղի հետ դարեր շարունակ երկխոսած ալավերդցիները, երբ հսկա պղնձաձուլարանի փակվելուց հետո պետությունը աշխատանքի այլընտրանք չի առաջարկում: «Հանք չդի լիլ»-ով աշխատանք էլ չի լինի, ընտանիքը եկամուտ չի ունենա, մշակելու հողերը վաճառել են, իսկ եթե ունեն էլ, պետությունն արտոնյալ պայմաններ չի տրամադրում դրանք մշակելու համար, անասնաքանակի համար հարկ են վճարում, վերջում էլ եզրահանգում, որ խոպանից լավը չկա: Խնդիրը միանշանակ երկսայր է, և աշխատատեղեր փակելուց առաջ դրանց համարժեք այլընտրանք է պետք առաջարկել, պարոնայք ակտիվիստ-իշխանավորներ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

b-cell">Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո