«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Յուրի Ալեքսանյանի առաջին գիրքը

Յուրի Ալեքսանյանի առաջին գիրքը
01.03.2019 | 03:18

««Մարզական լրագրողի հուշերից» գիրքը յուրօրինակ հանրագիտարան է իր փիլիսոփայությամբ, մանկավարժությամբ, հոգեբանությամբ և օլիմպիական դաստիարակությամբ»,- այսպես գնահատեց սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Սամվելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի հեղինակած գիրքը։


Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճը լեփ լեցուն էր նախկին և ներկա օլիմպիական և եվրոպական խաղերի չեմպիոններով. նրանց համախմբել էր Յուրի Ալեքսանյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է «Չեմպիոններ», «Վաստակաշատ երախտավորներ» և «Խճանկարներ» մասերից։


«Մարզական լրագրողի հուշերից» գիրքը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ են ներկայացվում համաշխարհային սպորտի բարձունքները նվաճած և մեծ ճանաչում ունեցող Հայաստանի մարզիկները որպես մարդ՝ իրենց հույզերով, մտորումներով, կյանքի դրվագներով և արարքներով։ Արարքներ, որոնք համարժեք են եղել սխրագործությունների։ Այլ կերպ ասած, գրքում ներկայացված են ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող մեր մարզիկների մարզական նվաճումները, այլև հետաքրքիր ձևով բացահայտված են նրանց մարդկային նվաճումները, ինչի շնորհիվ գիրքը հետաքրքիր է դառնում ընթերցողների լայն շրջանակի համար։


Շնորհանդեսին ներկա Հայաստանի անվանի մարզիկներն ասացին, որ այս գիրքը կարող է դառնալ դասագիրք, հավելելով, որ սպասում են երկրորդ գրքին։ Իսկ ե՞րբ այն լույս կտեսնի, և մարզաշխարհի ո՞ր երևելիներին կներկայացնի հեղինակը. «Աշխատանքներն արդեն սկսված են։ Նպատակս մեկն է՝ հնարավորինս անդրադառնալ և ներկայացնել մեր բոլոր նշանավոր մարզիկներին։ Առաջին գրքում ներկայացված է օլիմպիական չեմպիոնների մի մասը, երկրորդ գրքում ընթերցողը կհանդիպի և կճանաչի մեր լավագույն մարզիկներին՝ Ալբերտ Ազարյանին, Լևոն Ջուլֆալակյանին, Մնացական Իսկանդարյանին, Իսրայել Միլիտոսյանին, Օգսեն Միրզոյանին, և այսպես շարունակ»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, «Մարզական լրագրողի հուշերից» գրքի հեղինակ Յուրի Ալեքսանյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ