«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ո՞Ւմ քիմքին հաճո չէ Մեդվեդևան

Ո՞Ւմ քիմքին հաճո չէ Մեդվեդևան
01.03.2019 | 04:26

Գեղասահքից Ռուսաստանի Դաշնության գավաթի խաղարկության արդյունքով Տոկիոյում մարտին կայանալիք աշխարհի առաջնությունում կանանց մենասահքում օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի, Եվրոպայի գործող չեմպիոն Սոֆյա Սամոդուրովայի կողքին Ռուսաստանը ներկայացնող երրորդ գեղասահորդը դարձավ այս մրցաշրջանից հանրահայտ կանադացի մարզիչ Բրայան Օրսերի թիմի անդամ դարձած Եվգենյա Մեդվեդևան, որը նովգորոդյան մրցելույթում վստահաբար գրավեց առաջին տեղն ու տիրացավ բաղձալի ուղեգրին:


Մինչև մանրամասներին անցնելն ասենք, որ գավաթային մրցաշարային մարզական բաղադրիչը հստակ էր սահմանված՝ աշխարհի առաջնության թափուր ուղեգրին տիրանում էր հաղթողը: Հիմա, երբ ամեն ինչ կայացած փաստ է, չգիտես ով, չգիտես ում դրդմամբ շրջանառության մեջ են դրել այն, որ ողջ մրցաշրջանի արդյունքով Մեդվեդևան երևելի արդյունքներ ցույց չի տվել, կարծես թե Ստանիսլավա Կոնստանտինովայի կողմից Եվրոպայի առաջնությունը ձախողելու գործում Ժենյայի մատն էր խառը: Է հա՜, Կոնստանտինովան Եվրոպան ձախողեց ու, ի՞նչ է, գավաթի խաղարկությո՞ւնը չձախողեց: Բա այս դեպքում ինչու՞ նույնիսկ եռյակում չհայտնվեց: Կամ դառնանք Տուխտամիշևային, որը, այո, հակառակ Մեդվեդևայի, գավաթայինում անվրեպ է իրականացրել ազատ ծրագիրը, բայց եթե նրանից ավելի համոզիչ լիներ, իրեն կճանաչեին առաջինը:
Մինչդեռ եղել է հակառակը:
Խոշոր հաշվով ընթերցողը կարող է հարցնել, թե սույն կռվում մեր շահը որն է:
Առաջին հերթին՝ արդարությունը:
Էս մի մրցաշրջանի հարաբերական անհաջողությունը թողած մի կողմ, էս վերջին երեք-չորս տարում էդ ու՞մ գովքն էիք անում սազը ձեռներդ առած, ձեններդ էլ գլուխներդ գցած: Էդ Եվգենյա Մեդվեդևան չէ՞ր, որ Ռուսաստանի համար ոսկի ոսկու հետևից էր թխում ունեցած բոլոր մրցաշարերում, ու նրան չէի՞ն ձեր ձոնած դիֆիրամբները:


Բան չունենք ասելու՝ Տուխտամիշևան հաջող մրցաշրջան է ունեցել, իսկ գրան պրիի Ճապոնիայի փուլում էլ մրցավարներին ու հանդիսատեսին հոսանքահարել՝ «տոկի» է տվել մարմնի գեղեցիկ բարեմասնությունների համարյա մերկ ցուցադրմամբ, բայց դա առի՞թ է, որ աչքներդ փակեք ու ծակ նավով դուրս գաք նավարկության:


Անլուրջ է, չէ՞:
Եվ երկրորդ՝ իսկ ինչու՞ պիտի պաշտպանության տակ չառնենք մեր աղջնակին՝ ուժեղ լինելու կողքին մոռացության չտալով նրա երակներում հոսող արյան հայկական չափաբաժինը:
Եթե շատ ավելի արմատական եք ուզում արտահայտվենք, լա՛վ էլ անում ենք, չուզողի աչքն էլ հանում ենք: Թող Աստված մեր աղջնակին էնքան ուժ ու զորություն տա, որ աշխարհի առաջնությունում հաղթական մրցելույթ ունենա, մյուս մրցաշրջանից էլ մտնի իր անառարկելի լիդերի դերի մեջ, էն ժամանակ ավելի հանգամանալից կխոսենք, իսկ այսօր բավարարվենք այսքանով:
Ողջ լերուք ու միշտ հիշեք՝ առաջն Աստվածն է:
Էսքան բան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ