Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բենյամին Նետանյահուի 70000-ի գործը

Բենյամին Նետանյահուի 70000-ի գործը
01.03.2019 | 15:27

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը մտադրություն է հայտնել կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վարչապետ Բեյնամին Նետանյահուին: Նա հնարավոր է համարում, որ նախնական ունկնդրությունների ժամանակ կարող է կարծիքը փոխել: Հետաքննությունը վերաբերում է բիզնեսմեններից թանկարժեք նվերներ ստանալու կասկածանքին ու երկրի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգին: Նետանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի «քաղաքական հետապնդման» մասին: «Գլխավոր դատախազի հայտարարության հրապարակումը ընտրություններից 1 ամիս առաջ` առանց վարչապետին այդ սուտ մեղադրանքները հերքելու հնարավորություն ընձեռելու բացահայտ ու աննախադեպ միջամտություն է ընտրություններին»` նշվում է կուսակցության հայտարարության մեջ: Jerusalem Post-ը գրում է, որ ներկայացված մեղադրանքները կարող են ազդել Կնեսետի ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքների վրա: Հարցումների տվյալներով` «Լիկուդը» և ընդդիմադիր «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը համարյա նույն աջակցությունն ունի: Կոռուպցիայի մեղադրանքները կարող են իրավիճակը փոխել ի վնաս Նետանյահուի:
Բենյամին Նետանյահուն հաղթել է արդեն 4 ընտրություններում: Եթե նրան հաջողվի վարչապետ մնալ մինչև 2019-ի մայիսի 31-ը, նա կգերազանցի Իսրայելի պետության հիմնադիր ու առաջին վարչապետ Դավիթ բեն Հուրիոնին: Եթե Նետանյահուի դեմ մեղադրանք հարուցեն, նա կդառնա Իսրայելի պատմության առաջին վարչապետը, որ բախվել է քրեական հետապնդման:
Մեղադրանքի ներկայացման հարցը վերջնականապես կլուծվի նախնական ունկնդրությունների ժամանակ: Եթե վարչապետն ու փաստաբանները կարողանան ապացուցել, որ մեղադրանքները անհիմն են, թերևս, մեղադրանք չներկայացվի: Ունկնդրությունները հավանաբար կլինեն արդեն ընտրություններից հետո:
«Վարչապետի «որսը» սկսվել է նրան կաշառակերության 4 գործ վերագրելու փորձից: Դեռ մինչև ուկնդրությունները 3-ը փլուզվեցին, մնացած մեղադրանքները ևս խաղաքարտերով տնակի պես փուլ կգան»` «Լիկուդի» հայտարարությունը տարածել են ԶԼՄ-ները: Իսրայելի ոստիկանությունը հետաքննել է վարչապետի նկատմամբ «1000»-ի գործը, հետո` «2000»-ի ու «4000»-ի: Մանդելբլիտը հինգշաբթի օրը հայտարարեց առանձին–առանձին մեղադրանքներ ներկայացնելու մտադրության մասին: «1000»-ի գործը վերաբերվում է բիզնեսմեններից 300000 դոլարի թանկարժեք նվերներ ստանալուն: Մանդելբլիտը վարչապետին մեղադրում է հասարակության վստահությունը խաբելու մեջ: «2000»-ի գործում Նետանյահուի բանակցություններն են «Եդիոտ Ախրոնոտ» մեդիաընկերության տնօրենի հետ` կառավարության գործունեության բարյացկամ լուսաբանման համար օրենսդրական արտոնությունների դիմաց: Վարչապետին կներկայացվի համանման մեղադրանք: «4000»-ի գործը հետաքննում է «Բեզեկ» հեռահաղորդակցական խմբի շահերի լոբբինգը` Նետանյահուի գործունեության բարյացկամ լուսաբանման համար խմբին պատկանող Walla ինտերնետ ռեսուրսով: Դատախազը մտադիր է վստահությունը խաբելու ու կաշառքի մեղադրանք ներկայացնել: Վարչապետի կնոջ` Սառա Նետանյահուի դեմ հարուցված գործը կփակվի:
ВВС


Հ.Գ. Լավ, եթե ընդդիմությունն ուզում է ազատվել վարչապետ Բենյամին Նետանյահուից և այդ գործին մասնակից է նաև գլխավոր դատախազը, ինչու՞ միանգամից չներկայացնել ոչ թե «1000»-ի, «2000»-ի ու «4000»-ի գործեր, այլ` «1000»+«2000»+«4000»-ի` 7000-ի գործ` և ավելի հնչեղ է, և ավելի խճճված կլինի: Բայց Ավիխայ Մանդելբլիտը ավելի լավ գիտի իր գործը: Մի երկրում ընտրություններից հետո, մի երկրում` ընտրություններից առաջ են մեղադրանքներ ու գործեր հարուցվում, իրավապահների ու իրավաբանների գործին գործ չի հասնի: Եվ ամեն տեղ ներկա է Նորին մեծություն քաղաքականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ