Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Դո՞ւ այստեղ ինչ ես անում, Հախվերդյան

Դո՞ւ այստեղ ինչ ես անում, Հախվերդյան
05.03.2019 | 01:41

Երգիչ, երգահան Հախվերդյան Ռուբենն իր մասնագիտական անկարողությունների վրեժը փորձում է լուծել հայ ժողովրդից, մասնավորապես՝ նրա արցախյան հատվածից։ Չեմ ուզում կրկնել վերջինիս ասածները, որոնք մի անուն ունեն՝ բարբաջանք։ Ռուբենն առաջ լավ երգեր էր գրում ու երգում, բայց հիմա ալկոհոլն այնքան մեծ տարածքներ է վարձակալել նրա ուղեղում, որ սկսել է կոպիտ, աններելի սխալներ թույլ տալ։


Ժամանակին, մի երգի առնչությամբ, Մեսչյանն ու Հախվերդյանը բախվել էին իրար, միմյանց հղելով ամենավերջին բառերը, ժողովուրդն էլ չէր կարողանում հասկանալ՝ ով է ճիշտ, ով` սխալ։ Հիմա, տարիներ անց, ուզում եմ ասել՝ տղերք, հանգստացե՛ք, երկուսդ էլ ճիշտ էիք ձեր պնդումների մեջ։ Ավելին՝ հա՛մ ձեր բաժին «Հայկն է պարտվել Բելին», հա՛մ ձեր «հետույքներն են վաղուց հաստացել»։ Դուք այն առաջադեմ խավի ներկայացուցւիչներից եք, որոնք, հառաջ-հառաջ պոռալով, հետ-հետ կերթան։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ