«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Ռեգնում»-ին

Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Ռեգնում»-ին
05.03.2019 | 23:55

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Regnum-ին հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման ֆոնին գազի գնի նվազման հավանականության մասին: Նա ընդգծել է, որ թեև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը բավականին լուրջ քայլ է դեպի առաջ, սակայն դժվար է առաջ գնում, կան մի շարք վիճելի հարցեր, որոնցից մեկը՝ ինչպես է ձևավորվելու գազի տարանցման համար գինը: «Մենք այս հարցը պետք է լուծենք արդեն 2019-ին: Բոլոր երկրներն էլ հետաքրքրված են, որ գազի տարանցիկ գինը նվազագույն լինի և որ գազի գինը հավասար մրցակցային պայմանների ստեղծման հնարավորություն ընձեռի: Գազի ընդհանուր շուկայի ձևավորման՝ 2016թ. մայիսին հատատված հայեցակարգի համաձայն՝ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված է գազի բորսային առևտուր: Այսինքն՝ դրա գինը ձևավորվելու է շուկայի հիմնական սկզբունքներից ելնելով: Շուկայական գնագոյացմանն անցումը, այդ թվում՝ ընդհանուր շուկայում գազի բորսային առևտրի ստեղծումը, և ոչ խտրական հիմքով գազի տարանցման սակագների ձևավորումը կնպաստի շուկայի մասնակիցների թվի ավելացմանն ու սպառողների համար գազի գնի կայունացմանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ կանխատեսելով Միության անդամ պետություններում գազիֆիկացման մակարդակի, գազի սպառման ծավալի աճ: Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը, ինչը նշանակում է, որ անարդյունավետ ընկերությունները դուրս կմնան շուկայից: «Դրան պետք է նախապատրաստվել: Ուստի՝ ազգային կառավարությունները պետք է արդեն այսօր մտածեն` ինչ մեխանիզմներ է հարկավոր իրագործել այդ ամենն անցավ դարձնելու համար»,-եզրափակել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ