Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արհամարհա՞նք, թե ժամանակի խնայողություն

Արհամարհա՞նք, թե ժամանակի խնայողություն
08.03.2019 | 16:34

«Հրապարակը» գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նրա՝ ասուլիսի կեսից հեռանալու փաստը ոմանք բացասական գնահատեցին` համարելով արհամարհանք Փաշինյանի հանդեպ։


Ինչո՞ւ այդպես եղավ՝ հարցրինք ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Ասուլիսը բաղկացած էր 2 մասից․ առաջինը պարոն Յունկերի հետ էր, երկրորդը` պարոն Յանի… ասուլիսին պետք է լիներ եվրոպական կողմից 2 պաշտոնյա, հայկական կողմից` 1, կարող էին լինել 2 տարբեր ասուլիսներ, եղավ մեկը` ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությունից ելնելով»:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ