Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բրեկզիտ կարող է ընդհանրապես չլինել

Բրեկզիտ կարող է ընդհանրապես չլինել
09.03.2019 | 13:49

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է ընդհնարպաես ԵՄ կազմից դուրս չգալ, եթե բրիտանացի խորհրդարանականները հաջորդ շաբաթ քվեարկության ժամանակ չհաստատեն բրեկզիտի համաձայնագիրը:

Մեյն ասել է, որ խորհրդարանում մերժվելու դեպքում կառավարությունը կարող է քվեարկել բրեկզիտի հետաձգման համար, որի հետևանքով Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում: «Հաջորդ շաբաթ պատգամավորները ճակատագրական ընտրություն պիտի անեն՝ կամ աջակցել բրեկզիտի գործարքին, կամ մերժել: Եթե աջակցեն, Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն, եթե մերժեն, ոչ ոք չգիտի, թե ինչ կպատահի: Մենք կարող ենք դեռ մի քանի ամիս էլ մնալ ԵՄ կազմում, կարող ենք դուրս գալ առանց գործարքի կետերը հաշվի առնելու և միևնույն ժամանակ կարող է այնպես ստացվել, որ մենք ընդհանրապես չենք լքի ԵՄ-ն»,-ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ