Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության հետևանքով ԼՂ բանակցությունների հարցում մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին

Արմեն Աշոտյան. Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության հետևանքով ԼՂ բանակցությունների հարցում մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին
09.03.2019 | 23:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։


Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։ Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։


Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ