Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում պատրիարք Մութաֆյանի հոգեհանգստի արարողության վերաբերյալ

Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում պատրիարք Մութաֆյանի հոգեհանգստի արարողության վերաբերյալ
09.03.2019 | 23:21

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Թուրքիայից ակնկալվում է տարբեր պաշտոնյաների մասնակցություն: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնեց, որ հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով սպասում են հյուրերի՝ երկրի ներսից և արտերկրից:


«Կարծում եմ՝ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ մայր եկեղեցում: Նախքան հուղարկավորությունը երկու կամ երեք օր ժողովուրդը հնարավորություն կունենա իր հարգանքի տուրքը մատուցելու պատրիարքին: Կիրակի օրը կփակենք բոլոր եկեղեցիները, ամբողջ հոգևորական դասը և ժողովուրդը կհավաքվեն Պոլսո աթոռանիստ մայր եկեղեցում»,- նշեց Մաշալյանը: «Ներկա կլինեն նաև բարձրաստիճան եկեղեցականներ: Առաջիկայում ավելի հստակ տեղեկություններ կունենանք, ամենաուշը չորեքշաբթի օրը»,- ասաց Սահակ Սրբազանը՝ նշելով, որ պետական պաշտոնյաների առումով ակնկալվում է մասնակցություն նախարարական մակարդակով:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ