Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. Տարածքներ հանձնող չկա

Նաիրա Զոհրաբյան. Տարածքներ հանձնող չկա
10.03.2019 | 13:30

Ֆեյսբուքյի իր էջում ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրել է.
«ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի: Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները:
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել»:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ