Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջեյմս Ապաթուրայ. ԼՂ հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ

Ջեյմս Ապաթուրայ. ԼՂ հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ
11.03.2019 | 21:37

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

«ՆԱՏՕ-ն այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ին ու շատ կարևոր է մեր գործընկերների ու դաշնակիցների համար», - ասաց Ջեյմս Ապաթուրայը։ Նա նշեց՝ ՆԱՏՕ-ին ոգևորում են Հայաստանի նոր կառավարության ջանքերն այս ուղղությամբ. «Մեզ քաջալերում է, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդրում քաղաքական գործընթացի մեջ ու բանակցությունների ընթացքին միտված է։ Մեզ նաև քաջալերում են շփման գծում փոխադարձ հրաձգության շոշափելի նվազեցումը, այն մեխանիզմները, որ ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով», - ասաց Ջեյմս Ապաթուրայն՝ ընդգծելով. «ՆԱՏՕ-ի գնահատականն աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ և սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք ու ես անձամբ բոլոր կողմերին հայտնել եմ այն»:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ