Ջեյմի Դեվիս
 

Իրեն բմբուլ պետք չէ՞

Իրեն բմբուլ պետք չէ՞
12.03.2019 | 00:11

Այն ժամանակ, երբ հայաստանյան ներքաղաքական օրակարգում արդեն իսկ հստակորեն նշմարվում է ընդդիմադիր պայքարի բավականին լուրջ բևեռը. խոսքը միս ու արյուն ստացող հայտնի ֆլանգի` Ռոբերտ Քոչարյանի համակիրների` առայժմ սաղմնային վիճակում գտնվող ցանցային համակարգի ձևավորման մասին է, որը ներառում է մեդիա, քաղաքական, սոցիալական, արտքաղաքական բաղկացուցիչներ, իշխանությունները տեսանելի գրեթե ոչինչ չեն անում:


Իրականում անում են, սակայն հակառակ կողմից, և կառավարության օպտիմալացման արդյունքում 10 հազար` «շարիկ գլորող», «հավելյալ արժեք չստեղծող» գործազուրկ պաշտոնյաները միանգամից կարող են զարկ տալ վերը նշված ցանցային համակարգի գործունեությանը` բազմապատկելով բողոքավորների սոցիալական բազան` վերածելով այն բողոքական-կրիտիկական մասսայի, եթե հաշվի առնենք, որ գործազուրկներն ունեն նաև ընտանիքի նույնքան անդամներ:


Կա նաև մյուս ճանապարհը` բռնել արտագաղթի ուղին:
Հարց չտանք Հայաստանը որբի գլուխ դարձրած, կենսական ոլորտները մեկ առ մեկ` դպրոց, եկեղեցի, տնտեսություն, բանակ, տեղական ինքնակառավարում, արդարադատության համակարգ, մեդիա-դաշտ… հետևողականորեն քայքայող-քանդող նորօրյա իշխանություններին` յավրիս, այս ամենը հնարավո՞ր է` Հայաստանն առանց հայերի անտիհայկական կարգախոսի փափուկ, սպիտակ կիրառումն է (ցավալիորեն ասոցիացիան «զարթնեց» ` «մեկ հայ և այն էլ թանգարանում»), որովհետև մենթալ-հոգևոր այդ քայքայումը վաղ թե ուշ հասնելու է նաև ոսկորին` ֆիզիկական մարմնին, և դրան դիմակայելու համար, արտագաղթը դառնալու է միակ «սպեղանին»` ինքնապաշտպանությունից կարծես գրեթե զուրկ, ինքնակազմակերպման առանձնապես բարձր ցուցիչ չունեցող «հայուն գենին» համար:
Այլապես այս ֆոնին ինչով բացատրել լեթարգիկ այն հանգստությունը, որով բրյուսելներ կնոջ ու դստեր հետ ինքնաթիռված պարոն վարչապետը, անգամ իր տնեցիքի համար անհարմար պոզայով նստել` գիրք կարդալու «թատրոն» է ցույց տալիս հայոց «աղքատ գլուխներին»:
«Ընտանիքը» իր ամեն մի քայլով մարտահրավեր է նետում գործազրկվող հայ հանրությանը: Մանավանդ ԵԱՀԿ ՄԽ բավականին տագնապահարույց հայտարարությունից ժամեր անց: Թե՞, ինչպես հեղափոխության և հետհեղափոխության ողջ ընթացքում դրսևորած` «բաք-օֆիսների» մարիոնետությամբ, հաջող փիար-ակցիա են իրականացնում` ընտանյոք հանդերձ, որպեսզի հասարակությանը շեղեն նույն` ՄԽ համանախագահների հայտարարությունից, որի առնչությամբ «գրքակարդիչ» վարչապետը ոչ մի բառ չի ասել, իսկ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նույնպես առ ոչինչ էր, եթե տողատակում չնկատեինք մեկ թաքուն ակնարկ, որ հայկական կողմը մեկ էլ ու հնարավոր է` բանակցություններն անտեսի չմասնակցի, քանզի այնտեղ Հայաստանի, իրականում Փաշինյանի պահանջը` ֆորմատը փոխել, Ղարաբաղյան կողմի համար ևս մասնակցություն ապահովել, չի կատարվել:


Ինչն ուղղակի անհնար է: Միլիոն պատճառով, եթե անգամ այն փաստարկվի հայաստանյան նոր լիդերի ահեղնադղորդ «լեգիտիմությամբ»: Իզուր չէր ժամանակին նրա հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանն ասում` Հայաստանի թշնամին Ադրբեջանը չէ, Հայաստանի թշնամին միջազգային հանրությունն է: Ասել է` խնդրի, բանակցային ֆորմատի հարցը միայն «գիրք» կարդացողների պահանջով չի լուծվում. այլ գլոբալ խաղն է «որոշում», ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն, իրեն ոչ հատուկ խիստ կոնկրետ ու միանձնյա արձանագրում է` նման բան հնարավոր չէ:
Լինենք անկեղծ. Փաշինյանի բանակցությունները նոր էջից սկսելու մոդիֆիկացիան ամբիցիոզ, անհնարին, ոչ դիվանագիական մոտեցում է, սակայն այն հրաշալի «գործիք» է` բանակցություններում ժամանակ շահելու, տարածաշրջանի համար այս «թունդ» օրերին վերադասավորումների սպասելու, խաղը Հարավային Կովկասից, այն է` Ղարաբաղյան ենթահարցից չսկսելու համար:


Թույլ կտա՞ նույն «թշնամի միջազգային» հանրությունը Փաշինյանին ու Հայաստանին իր քթից բռնած այդպես մանևրելու: Կրկին լինենք անկեղծ` Ռուսաստանը կարծես դեմ չէ:
ՈՒ քանի դեռ Ռուսաստանը չի ցանկանում Հարավային Կովկասում, մասնավորապես Ղարաբաղյան «ֆրոնտում» ստատուս-քվոն փոխվի, Նիկոլ Փաշինյանը, չնայած իր խիստ անհարմար պոզային, կարող է գիրք ընթերցել, ամուսնուն օրերով չտեսնող Աննա Հակոբյանն էլ` նրան նկարել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan