Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախագահականը պարզապես «կոպիտ» չի գտնվել

Նախագահականը պարզապես «կոպիտ» չի գտնվել
12.03.2019 | 15:00

Այսօր Արցախում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման, սահմանին զոհ ունենալու և տարբեր կողմերից հնչող բավական խնդրահարույց հայտարարությունների համատեքստում մտահոգությունները մեծանում են։ Սակայն այս ամենում, թեև մեծ հնչեղություն չունեցող, բայց էական մանրուք կա։ Այդ նիստին չի մասնակցելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Անշուշտ, ըստ Սահմանադրության, նա անվտանգության խորհրդի անդամ չէ, բայց ԱԺ նախագահն էլ ԱԽ-ի անդամ չէ, սակայն հրավիրվել է նիստին։ Այսօր նախագահականից հայտարարություն է տարածվել, թե Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Իրականում նախագահականը չի փորձել ավելի կոպիտ լինել ու ասել, թե վերջին պահին հրավեր ստացած նախագահն ինչպես կարող էր Հայաստանից արագ Արցախ հասնել։ Դեռ ավելին, պետության հաշվին, «ծառայողական» ուղղաթիռ էլ չունի վարչապետի պես։
Այս հրավերի «պատմությունը» ցույց է տալիս, որ Փաշինյանը ցանկություն չունի կես քայլ անգամ իր լիազորությունները զիջել։ Էլ չենք խոսում այն մասին, որ ՀՀ վարչապետը խիստ ծանր է տանում դրսում Արմեն Սարգսյանի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Սա ապացուցում է նաև, որ այսօրվա իշխանությունը սեփական հավակնությունների ձեռքը կրակն է ընկել։ Սեփական ամբիցիաներով առաջնորդվող ղեկավարը իսկական աղետ է երկրի համար։ Իսկ դուք խոսում եք սուպերվարչապետական կոստյումից հրաժարվելու մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ