Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ

Պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ
14.03.2019 | 12:57

«Ժողովուրդը»-ը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: ՀՀ պետական պարտքը 2019-ի փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում ավելացել է 20,7 միլիոնով: Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց: Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, և, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում»:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ