Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ոչ թե խնդիրը կլուծվի, այլ 400 մարդ գործազուրկ կդառնա

Ոչ թե խնդիրը կլուծվի, այլ 400 մարդ գործազուրկ կդառնա
14.03.2019 | 13:04

«Ժողովուրդը» գրում է. «Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:

Նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետևանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել: Մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, և գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաև գույքահարկի հավաքագրման հետ կապված: Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ»:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ