Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գարեգին երկրորդը Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Գարեգին երկրորդը Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը
14.03.2019 | 23:56

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունել է երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին երկրորդը կարևորել է ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը: Նորին Սրբությունը անդրադարձել է Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:


Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Վրաստանի մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Վրաստանի նախագահը նաև անդրադարձել է երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդներին հուզող խնդիրները:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ