Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Ռոնալդուն փրկեց «Յուվենտուսին»

Ռոնալդուն փրկեց «Յուվենտուսին»
15.03.2019 | 03:21

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացած Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի պատասխան խաղերը մի անբացատրելի հաճույք պատճառեցին ֆուտբոլասերին` պայմանով, որ պարտված թիմն այդ նույն երկրպագուի նախապատված թիմը չէր: Այդ խաղերի մասին այս անգամ հանգամանալից խոսելու հնարավորություն չենք ունենա, քանի որ հայտնի ֆիլմի օրինակով երկրում, իսկ մեր տարբերակում` էջում, մոլեգնում է դաշնակցական տե… էլ չշարունակեմ` ամեն ինչ աչքներիդ առաջ է:


Այդ չորս խաղից երկուսում` «Մանչեստր Սիթի»-Շալկե», «Բարսելոն»-«Լիոն» դիմակայություններում սկզբունքորեն ամեն ինչ նախապես վճռված էր, քանզի սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջած գերմանական ակումբը տրամաբանորեն ոչինչ պիտի չկարողանար հակադրել Խոսեպ Գվարդիոլայի թիմին, իսկ «Բարսելոնի» հետ սեփական հարկի տակ հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքի ավարտած «Լիոնը» արել էր հնարավոր առավելագույնը ու երկրորդ անգամ գլխից պիտի որ վեր չկարողանար թռչել:
Ինչ ավարտ ունեցան այդ հանդիպումնե՞րը:
Ինչ ավարտ պիտի ունենային: «Մանչեստր Սիթին» յոթ անպատասխան գնդակի առավելությամբ անցավ «Շալկեի» վրայով, մի փոքր պակաս դաժան եղավ «Բարսելոնը»` «Լիոնին» թույլ տալով գոհանալ 1։5 հաշվով պարտությամբ: Ասենք որ կատալոնյան ակումբի հաղթանակում իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել Մեսին` հեղինակելով թե՛ երկու գոլ, թե՛ երկու գոլային փոխանցում:
Այս խաղերի մասին` այսքանը:


Դառնանք մյուս երկուսին:
Լիվերպուլյան գոլազուրկ ոչ-ոքին միանշանակ հօգուտ մյունխենյան ակումբի էր: Համենայն դեպս, այդպես էր կարծում ֆուտբոլի հետ ուղղակի ու անուղղակի կապ ունեցող մարդկանց մեծամասնությունը: Մինչդեռ ի՞նչ եղավ իրականում: Յուրգեն Կլոպի սաները բավարացիներին զրկեցին գոլ խփելու հոգսից` արձանագրված չորսի հեղինակն էլ իրենք դառնալով, ու քանի որ ինքնագոլը չի համարվում… գիտեք ինչ չի համարվում, հանդիպման թվային արտահայտությունն է 3:1: Բնականաբար` հօգուտ «Լիվերպուլի»:
«Յուվենտուս»-«Աթլետիկո» դիմակայությունն անշուշտ կդառնա համաշխարհային ֆուտբոլի ամենաուշագրավ մրցակցություններից մեկը: Նման դրամատիկ ընթացք կարելի էր պատկերացնել, սակայն մի բան է պատկերացնելը, մեկ այլ բան` դրան ականատես լինելը: Մադրիդյան 0։2 հաշվով պարտությունը «Յուվենտուսի» համար մահվանը հավասարազոր բան էր, քանզի մրցակիցը հայտնի է իր հզոր պաշտպանությամբ: Սակայն այն, ինչ արեց Ռոնալդուն այս խաղում, վեր է ամեն ինչից: Փաստորեն համաշխարհային ֆուտբոլի այս հրաշքներից մեկը իր նոր թիմը հանեց մեկ քառորդ եզրափակիչ` հեղինակելով երեք հաղթական անպատասխան գոլ:
Ամփոփենք: Երկու օրում չորս թիմերի ջանքերով խփվել է 20 գոլ: Ընդ որում` յուրաքանչյուր օր` տասական: Սա բացառիկ գերարդյունավետ ֆուտբոլի վկայություն է, և թվերն ինքնին խոսում են ամեն ինչի մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao