Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

«Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես. ամեն ինչ՝ երեխայի դաստիարակության մասին

«Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես. ամեն ինչ՝ երեխայի դաստիարակության մասին
15.03.2019 | 13:45

Մարտի 23-ին Երևան Էքսպո ցուցահանդեսային կենտրոնում կայանալու է այս գարնան ամենավառ միջոցառումներից մեկը՝ «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Իր ձևաչափի մեջ եզակի այս միջոցառումը մեկ ամբողջ օր իր շուրջ է համախմբելու բոլոր նրանց, ում համար երեխան իսկապես մի առանձին մոլորակ է, իսկ նրա զարգացումը, առողջությունը, կրթությունը և, ընդհանուր առմամբ, երջանիկ ու անհոգ մանկությունը՝ առաջնայնություն:


Լույսի մոլորակում ծնողները կկարողական ստանալ իրենց երեխաներին առնչվող բազում հարցերի պատասխաններ, կխոսեն առողջության, դաստիարակության, զարգացման և կրթության մասին ոլորտների առաջատար մասնագետների հետ, տեղում կծանոթանան բազում նախակրթարանների, դպրոցների, զարգացման կենտրոնների գործունեությանը, ընդ որում՝ վերջիններիս կողմից ներկայացված բաց դասերին իրենց երեխաների մասնակցության շնորհիվ:


Երեխաներն էլ, իրենց հերթին, կունենան լայն հնարավորություն՝ ընտրություն կատարելու ռոբոտաշինության, նկարչության, կավագործության, տիկնիկագործության, լեզուների ուսուցման, հեքիաթների ընթերցման, զանազան խաղերի և բաց դասերի միջև:
Միջոցառման ակտիվ մասնակից Վորլդ Վիժն Հայաստանի Վաղ մանկության զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը նշում է, որ միջոցառման ընթացքում իրենք Վորլդ Վիժնի ծրագրերից մի փոքրիկ պատառիկ են ներկայացնելու այցելուներին՝ խոսելու նրանց հետ վաղ մանկության տարիքի կարևորության մասին, քննարկելու երեխաների զարգացմանը նպաստող և արգելակող գործոնները: «Մոտ կես ժամանանոց քննարկման ընթացքում կներկայացնենք նաև Վորլդ Վիժնի կողմից ստեղծված ուսուցողական նյութերը, ուստի մասնակիցները կկարողանան շարունակել ծանոթանալ դրանց նաև տանը, ինքնուրույն: Կներկայացնենք նաև հատվածներ ծնողավարության հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացներից, որն իրականացնում ենք Հայաստանի 6 մարզերում։ Ծնողների հետ խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարող են իրենք նպաստեն մինչև 5 տարեկան փոքրիկների զարգացմանը, ինչպես նաև այն մասին, թե ինչը կարող է խոչընդոտել փոքրիկի լիարժեք զարգացմանը»,- ասում է Կարինե Աբելյանը՝ նշելով, որ Վորլդ Վիժն Հայաստանը շուրջ 30 տարի Հայաստանում երեխաների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր է իրականացնում: Այս միջոցառումը ևս մի հնարավորություն է հանրության ուշադրությունը սևեռել երեխաների զարգացման կարևորության վրա:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao