«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողը կատակերգու դերասան Զելենսկին է

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողը կատակերգու դերասան Զելենսկին է
15.03.2019 | 18:05

Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է` վկայում են հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների «Սոցիս» կենտրոնը մարտի 5-10-ը Ուկրաինայի բոլոր մարզերում հարցման համաձայն, ընտրողների 20 տոկոսը մարտի 31-ին քվեարկելու է քաղաքական որևէ փորձառություն չունեցող Վլադիմիր Զելենսկու օգտին: Օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած, «Թաղամաս 95» երգիծական նախագծի ղեկավար, կատակերգությունների պրոդյուսեր և գլխավոր դերակատար 41-ամյա Զելենսկին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին հայտարարեց Ամանորի գիշերը: Այդ օրվանից Զելենսկու վարկանիշն անշեղորեն աճում է: «Սոցիս»-ի տվյալներով՝ մեկ ամսում Զելենսկու վարկանիշն աճել է չորս տոկոսով: Հարցման համաձայն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահի 39 թեկնածուների թվում երկրորդն է: Նրա օգտին պատրաստ է քվեարկել 13 տոկոսը: Համակիրների թվով երրորդը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է` 11 տոկոս: Ուկրաինացի ընտրողների զգալի մասը վստահ չէ, որ ընտրարշավի առաջատարը կկարողանա նախագահ դառնալ:


«Սոցիսի» հարցման մասնակիցների 23 տոկոսը նշել է, որ վերընտրվելու է Պյոտր Պորոշենկոն: Զելենսկու հաղթանակին հավատում է 19-ը, Տիմոշենկոյի հաջողությանը` 13 տոկոսը: Նախորդ շաբաթ անցկացված հարցման ընթացքում «Սոցիս» կենտրոնի մասնագետները փորձել են պարզել` որոնք են Ուկրաինայի առանցքային խնդիրները: 61 տոկոսի համոզմամբ` գլխավոր խնդիրը Դոնբասում ընթացող պատերազմն է: Ուկրաինացիների կեսից ավելին նշել է հանրային ծառայությունների սակագների աճն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների ցածր մակարդակը: Իշխանության կենտրոնական մարմիններում կոռուպցիան մատնանշում է 22 տոկոսը: Դատարաններում, դատախազությունում և ոստիկանության մարմիններում կոռուպցիան որպես երկրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը մատնանշում է 10 տոկոսը:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ