Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բունդեստագը Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրո տուգանք վճարել

Բունդեստագը Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրո տուգանք վճարել
15.03.2019 | 18:13

Գերմանիայի Բունդեստագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրո տուգանք վճարել՝ Ադրբեջանի բռնապետական վարչակազմից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբիզմով զբաղվելու համար, գրում է «Շպիգել»-ը: Որոշումը կայացվել է խորհրդարանի նախագահության փակ նիստում:


Բունդեստագը խիստ նկատողություն էր տվել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից:
Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետներն աղմկահարույց փաստեր էին բացահայտել Ալիևի վարչակազմի հետ սերտ կապերի ու Բաքվից ստացած շքեղ նվերների մասին:


Անցած տարի ապրիլին հրապարակված 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Եվրախորհդարանի պատգամավորները, այդ թվում՝ Շտրենցն Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ են ստացել, արձակուրդն էլ անցկացնել Բաքվի շքեղ հյուրանոցներում: Շտրենցը 2014-15-ին, 14-30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լիբբիստական ընկերությունից, որը ղեկավարում է Բունդեստագի նախկին պատգամավոր, այժմ Բեռլինում Ադրբեջանի շահերը ներկայացնող Էդուարդ Լինտերը: Նա հաստատել է տեղեկությունները և ընդունել, որ գումարները ստացվել են Ադրբեջանի իշխանություններից: Շռայլ պարգևներից հետո՝ 2015-ին, երբ Եվրոպայի խորհրդում քվեարկության էր դրվել ադրբեջանցի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու բանաձևը, գերմանական պատվիրակությունից դեմ էր քվեարկել ընդամենը մեկ պատգամավորը, և այդ մեկը եղել էր Կարին Շտրենցը: 2015-ին նա Ադրբեջանից ստացած գումարների հաշվին մեկնել էր Բաքու՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, սակայն հարկ չէր համարել այցելել գոնե մեկ ընտրատեղամաս, փոխարենը ժամանակ էր գտել նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանն արժանանալու համար:


Անդրադառնալով խոշոր տուգանքին՝ Շտրենցը պնդել է, թե այն սահմանվել է լոկ տեխնիկական սխալի՝ եկամուտները ժամանակին չհայտարարագրելու և դրանց մասին ղեկավարությանը չհայտնելու համար: «Ուրախ եմ, որ ինձ մեղսագրվող մյուս՝ առավել լուրջ մեղադրանքները չեղարկվել են», - Die welt-ին ասել է պատգամավորը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կոալիցիա կազմած սոցիալ դեմոկրատները վստահ են՝ Շտրենցի՝ անմեղության մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականութունից: Այս խոշոր տուգանքը ցույց է տալիս, թե որքան լուրջ է եղել խախտումը, և հիմա Շտրենցը պետք է ընդունի մեղքն ու վայր դնի մանդատը, հայտարարել է կուսակցությունը:


Երեկ այս հարցի շուրջ հայտարարություն են տարածել նաև Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպություններն՝ ընդգծելով՝ այս գործով պետք է այլևս զբաղվի Գերմանիայի դատախազությանը, Շտրենցն էլ պետք է կանգնի դատարանի առաջ:

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ