Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար

Նիկոլ Փաշինյան. Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար
15.03.2019 | 18:14

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է կառավարության համար` Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ չպետք է առևտրային գործընթացները դիտարկել, կամ փոխկապակցել սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ։


«Մենք փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք, այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև, եթե մեր քաղաքացու սոցիալական մեթոդը մայթին՝ սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն, առևտուր անելն է, նշանակում է, որ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, սա իհարկե բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այսօր կառավարության մեծագույն խնդիրն առաջիկա շրջանում՝ ստանդարտների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ