Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց բրեկզիտը հետաձգելու օգտին

Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց բրեկզիտը հետաձգելու օգտին
15.03.2019 | 18:22

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց բրեկզիտն առնվազն 3 ամսով հետաձգելու օգտին: Եթե որոշումը հավանության արժանանա նաև Բրյուսելում, Մեծ Բրիտանիան մարտի 29-ին դուրս չի գա ԵՄ-ից: Վարչապետի Թերեզա Մեյի խոսքով, բրեկզիտըկարող է հետաձգվել մինչև հունիսի 30-ը: Եթե մինչ այդ էլ բրիտանական խորհրդարանը հավանություն չտա համաձայնագրին, Լոնդոնը կփորձի կրկին հետաձգել գործընթացը, որին պետք է հավանություն տան ԵՄ պետությունները:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ