Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԽ քարտուղարը «լյապեր» է թողնում

ԱԽ քարտուղարը «լյապեր» է թողնում
15.03.2019 | 18:24

«Փաստը» գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։ Մեկնաբանելով Փաշինյանի թեզը, թե Երևանը պետք է մասնակցի նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների և ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը: Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս և անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում:


Վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլևս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թևի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, և նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիններից է»:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ