«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարիա Զախարովա. Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, Մոսկվան կողջունի Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում

Մարիա Զախարովա. Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, Մոսկվան կողջունի Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում
16.03.2019 | 01:10

«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել է Զախարովան:

Նա բարձրաձայնել է ևս մեկ հարց, որն առնչություն ունի ղարաբաղյան խնդրին։ 2 օր առաջ ՌԴ ԱԳՆ նախազգուշացրել է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` ղարաբաղյան խնդրի պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ուժերը շարունակում են արգելել «այն քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր հայ ազգին պատկանելության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ ունեն», բացատրելով, թե անհնար է ապահովել նման անձանց անվտանգությունը։ Ռուսական կողմի դիմումները, որ անթույլատրելի են ազգային պատկանելության հողի վրա խտրական դրսևորումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ադրբեջանական կողմից անտեսվում են, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:


Այսօր «Բաքու» ամսագիրը հարցազրույց է հրապարակել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաակումբի հայտնի անդամ Ռովշան Ասկերովի հետ, ով ասել է, թե լինելով Ռուսաստանի քաղաքացի, բայց ադրբեջանցի՝ նա չի կարող ազատ այցելել Հայաստան։ Զախարովան այսօր հիշատակել է այս հարցազրույցը և ասել, թե ոչ իրեն, ոչ էլ ԱԳՆ-ին հայտնի չեն դեպքեր, երբ նման բան է տեղի ունեցել, և կոչ է արել հայտնել դեպքերի մասին, երբ ՌԴքաղաքացիներին արտաքսել են Երևանի օդանավակայանից նրանց ադրբեջանական ծագման պատճառով։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ

„™æ¼Â�脗èÂ�°è„—èÂ�¼/1582223960">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում