«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել

Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել
16.03.2019 | 01:11

Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ այս ուրբաթ ևս դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել՝ պահանջելով իշխանություններից կոնկրետ քայլեր ձեռնարկել գլոբալ ջերմացման դեմ: Ակցիաները աշխարհով մեկ են տարածվել Շվեդիայից, որտեղ դպրոցական Գրետա Տունբերգը 2018-ի սեպտեմբերից միայնակ ցույցեր է սկսել խորհրդարանի մոտ՝ շրջակա միջավայրը պաշտպանելու պահանջով: Ամիսներ շարունակված նրա պայքարը այժմ հազարավորներին է ոգեշնչել, այսօրվա ցույցն անցել է «Հիմա, կամ երբեք», «Դինոզավրերն էլ կարծում էին, թե ժամանակ ունեն», «Մենք դասադուլ ենք անում, որ ձեզ դաս տանք», «Ապագան մերն է» կարգախոսներով: Ցույցերը նախաձեռնած 16-ամյա ակտիվիստն առաջադրվել է Նոբելյան Խաղաղության մրցանակի:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ