«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանը 2018-ին 300 միլիոն դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը

Ադրբեջանը 2018-ին 300 միլիոն դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը
16.03.2019 | 01:12

Ադրբեջանը 2018-ին 300 միլիոն դոլարով ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը` մեջլիսում հայտարարել է վարչապետ Նովրուզ Մամեդովը՝ բյուջեի կատարողականը ներկայացնելիս: 2018-ին Ադրբեջանը ռազմական ոլորտին հատկացրել է 2 միլիարդ դոլար:

«Զինված ուժերի ապահովումը արդիական ռազմական տեխնիկայով եղել է մեր ուշադրության կենտրոնում, այդ նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր և այլ միջոցներ», - հայտարարել է Մամեդովը: Ադրբեջանի վարչապետի խոսքով, տեղական ընկերությունները անցած տարի 150 հազար դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք են տվել, 70 հազար դոլարի էլ՝ արտահանել:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ