Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
16.03.2019 | 01:13

Օպերայի տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տնտեսվարողներն այստեղ գործունեություն են ծավալել ոչ թե իրավական հիմքի վրա, այլ՝ հիմնականում բանավոր պայմանավորվածությունների։

«Երբ նայում ենք այստեղի տնտեսվարմանը, կարելի է ենթադրություն անել, որ ավելի շատ ոչ թե իրավական հիմքի վրա էր հիմնված այս ամբողջ գործունեությունը, այլ՝ բանավոր պայմանավորվածությունների, չի բացառվում նաև՝ գուցե ստվերային գործարքների վրա էր հիմնված էս ամեն ինչը, - ասաց Կարապետյանը: - Էս պահին այստեղ տեղի ունեցող գործընթացը և ընդհանրապես այն, ինչ այսօր տեղի է ունենում այս քաղաքում, տեղի է ունենում բացառապես իրավական ամուր հիմքերի վրա։ Իսկ իրավական ամուր հիմքը ոչ միայն քաղաքին է ձեռնտու, այլ նաև մասնավոր համայնքին է ձեռնտու, որովհետև իրավական հիմքը հենց այն երաշխիքն է, հենց այն զրահն է, որով ինքը պաշտպանում է իր բիզնեսն՝ անկախ քաղաքական փոփոխություններից և անկախ վարչակազմի փոփոխությունից»։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ