Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյան. Ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու

Զոհրաբ Մնացականյան. Ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու
16.03.2019 | 01:16

Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ինսիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները։ Իրենք ունեն ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգայի հանրության կողմից։ Իրենք, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այդ ընտրազանգվածը ՀՀ վարչապետին չի ընտրել։ Նորից նույն հարցն է, որի մասին մենք խոսել ենք բավական ընդարձակ», - ասաց նա։


Անդրադառնալով Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Արցախի իշխանությունների հետ կան աշխատելու այլ ձևաչափեր։ «Բնական է՝ շարունակելու ենք աշխատել։ Հայաստանն ամենն անելու է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը և զարգացումը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր հերթին պետք է կարողանա կիրառել խաղաղության գործընթացին նպաստող լեզու։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ