Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու
16.03.2019 | 01:17

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այստեղ հարցը վերաբերում է պրագմատիկ, սկզբունքային հարցին՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Սա նորություն չէ։ Դրան զուգահեռ, որպեսզի արդյունավետ աշխատենք բանակցային պրոցեսի ուղղությամբ, պետք է ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ կարողանանք բանակցային գործընթացում արդյունավետ աշխատել։ Մենք այսօր բանակցում ենք և Լեռնային Ղարաբաղի, և Ադրբեջանի հետ։ Այդ առումով ավելի արդյունավետ է, երբ մենք կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել բանակցային գործընթացի համապարփակությունը։ Սա սկզբունքային հարց է, սա նախապայման չէ», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ