Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ
16.03.2019 | 01:22

Tert.am-ի հարցին` ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է նոր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնօից պատասխանել են.
«ԱՄՆ Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Առավելագույն ճնշումների մեր արշավը փաստացի ծավալվում է աշխարհով մեկ:
Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերություններ իր հարավային հարևանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ մեր բոլոր գործընկերներին մենք նույն ուղերձն ենք հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները որպես ՄԱԿ-ի ու միջազգային հանրության անդամ: Նաև մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ԱՄՆ-ի կարևոր գործընկեր տարածաշրջանում:


Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չպետք է կառուցվեն այնպիսի կառույցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը և Միջին Արևելքի ապակայունացմանը: Այս նկատառումների հիման վրա ԱՄՆ կառավարությունը 2011թ. պատժամիջոցների ցանկում է ներառել Մահան Էյր ավիաընկերությանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, լիբանանյան Հիզբոլային և Ասադի ռեժիմին՝ Սիրիայում: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանվել. Մահան Էյրի անազնիվ գործունեությանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, և ոչ բացառապես Հայաստանում: 2018թ. նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Երևանում գործող Մելլաթ բանկին՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Բասիժ դիմադրության ուժերին աջակցող կառույցների ցանցում ընդգրկված ընկերություն: (Մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://home.treasury.gov/news/press-releases/sm524): ԱՄՆ կառավարությունը 2019թ. հունվարին Մահան Էյրին աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաև Մահան Էյրի վաճառքի գործակալ հանդիսացող Ֆլայթ թրավել ՍՊԸ-ին (https://home.treasury.gov/news/press-releases/sm590):

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ