Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցի շուրջ բանակցությունների սեղանին մադրիդյան 3 սկզբունքներից և 6 տարրերից զատ, այլ հարցեր էլ կան, նաև, թե ինչպես են դրանք կողմերը ընկալում

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցի շուրջ բանակցությունների սեղանին մադրիդյան 3 սկզբունքներից և 6 տարրերից զատ, այլ հարցեր էլ կան, նաև, թե ինչպես են դրանք կողմերը ընկալում
16.03.2019 | 01:23

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեռևս չեն կարող հստակ ասել, թե երբ և որտեղ է սպասվում Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը: «Կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի հայտարարենք»,-ասաց նա: Իսկ թե ինչ օրակարգով են գնում, ասաց, որ այն արտահայտված է հստակ:

«Արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ ցանկանում ենք շարունակել երկխոսությունը»,-ասաց նա:
Հարցին, թե սեղանին մադրիդյան երեք սկզբունքներն են և այն վեց տարրերը, որոնց մասին համանախագահները նշել են, նախարարն ասաց, որ տարբեր հարցեր ունեն: «Կա բանակցային ձևավորված շրջանակը, երեք տարրերը և վեց սկզբունքները, և ինչպես վարչապետն ասաց, կարևոր է, թե կողմերը դրանք ինչպես են մեկնաբանում և ընկալում: Հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ երեք սկզբունքների և վեց տարրերն ընդգրկող փաստաթղթում, և գիտեք որքան հստակ ենք եղել մենք մեր մոտեցումներով, որոնք վերաբերում են առաջին հերթին ստատուսսին և անվտանգությանը»,-ասաց նա: Ըստ նախարարի՝ հայկական կողմն ունի նոր մոտեցումներ, որոնցից է նաև հարցը, թե արդյունավետության համար ինչքան կարևոր է Արցախի ներգրավվածությունը, որը չպետք է դիտել նախապայման:


Մնացականյանը նշեց, որ անդրադարձել են նաև հարցերին, որոնք վերաբերում են անվտանգության միջավայրին: «Այդ առումով վարչապետն արտահայտվել է շատ համարձակ և խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը, դա մնում է օրակարգում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի, ԱՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար լուծում գտնելու մասին հայտարարությանը, նախարարն ասաց, որ բնական է, որ որևէ հարցի լուծում միակողմանի չի կարող լինել: Ըստ նրա՝ այս և մնացած դիրքորոշումները, որոնք արտահայտել են միասնական փաթեթի մեջ, մեկը մյուսից չտարանջատելով, հայկական կողմից կներկայացնի և փոխադարձ վստահությամբ կփորձեն աջակցել նրան, որ իրապես կարողանան արդյունավետ շարժվել առաջ:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ