«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանի «կոմպլիմենտները»

Էրդողանի «կոմպլիմենտները»
16.03.2019 | 01:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտի՝ հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ը, որում ավստրալացին իր «թիրախների» թվում նշել է նաև Թուրքիայի նախագահի անունը:


«Այս ստոր տականքը, այս մարդասպանը հայտարարություն էլ է հրապարակել: Այդ հայտարարության մեջ էլ բոլոր մուսուլմանների հետ միասին թիրախավորել է մեր երկիրը, ժողովրդին ու ինձ անձամբ: Ասում է, թե Բոսֆորի եվրոպական ափը չեք անցնելու, թե չէ պիտի գա Ստամբուլ, մեզ բոլորիս սպանի, մեզ մեր հողերից արտաքսի, Այա Սոֆիան մինարեթներից փրկի: Այս բառերն իրականում արտահայտում է նրանց գլխում և սրտում եղած բուռն ցանկությունը», - ասել է Էրդողանը: Նա հիշեցրել է, որ իր քաղաքական գործունեության առաջին տարիներին բանտում է հայտնվել հենց իսլամական բանաստեղծության ընթերցման համար, որտեղ պատմվում էր մզկիթների ու մինարեթների մասին: «Դու այդ ո՞ր ժողովրդի հետ ես այդպես խոսում, ի՞նչ ես խոսում: Քո ամբողջ մարմինը ռումբերով էլ պատված լինի, հետո ի՞նչ: Անդաստիարակ, անշնորհք, ստոր, տականք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները: Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա: «Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր հրաձիգը: Քրայսթչերչի 2 մզկիթում 49 մարդ է զոհվել:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ