Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 13-ին ականանետ է կիրառել Աղդամի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 13-ին ականանետ է կիրառել Աղդամի ուղղությամբ
16.03.2019 | 01:27

Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել` ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում: Արձակվել է 9 արկ»,- ասաց Հասրաթյանը: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ