Ջեյմի Դեվիս
 

Պղտոր ջրի ժամանակներն են դեռևս, արժեքների հեղափոխության համար ժամանակ է պետք. Նարինե Կռոյան

Պղտոր ջրի ժամանակներն են դեռևս, արժեքների հեղափոխության համար ժամանակ է պետք. Նարինե Կռոյան
16.03.2019 | 10:44

Երբ ջուր պղտորվում է, ժամանակ է պետք, որ կարողանանք տեսնել արդյունքը, հետևանքը, և կարծում եմ, որ դեռ այդ պղտոր ջրի ժանակներն են: «Իրատեսի» հարցին, թե հասարակության առաձին շերտեր արժեքային հեղափոխություն ապրե՞լ են ապրիլից ի վեր, այսպես պատասխանեց արձակագիր Նարինե Կռոյանը` ավելացնելով, որ չգիտի, թե դեռ ինչքան ժամանակ է անհրաժեշ այդ ամենը զգալու համար, քանի որ այժմ ամեն բան շատ է իրար խառնված:


Իսկ մեր այն հարցին, թե մշակույթի և քաղաքական գործիչներն արդյո՞ք անում են համապատասխան քայլեր, որ կարող են այդ փոփոխությունների համար հիմք լինել, տիկին Կռոյանը պատասխանեց. «Ես ցավալիորեն պետք է ասեմ, որ մարդը մերկանտիլ է դարձել, գրեթե ամեն ինչի հիմքում շահ է տեսնում, և անգամ մշակույթի որոշ գործիչներ առաջնային հենց դա են համարում: Այսինքն` կարելի է մի կողմ դնել ինչ-որ սկզբունքներ և առաջնորդվել այդ մերկանտիլ ցանկություներով: Ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչպես են ապրում, ինչպես են ստեղծագործում ու իրենց հացը վաստակում»:


Անդրադառնալով մշակույթի նախարարության միավորմանը` արձակագիրն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ միանշանակ պատասխան չունի, որովհետև ամբողջական ձևավորված արդյունքը չի տեսել: Հարց բարձրացրեց` իսկ ի՞նչ էր անում մշակույթի նախարարութունը կոնկրետ գրողի, կոնկրետ ճարտարապետի, նկարչի համար: Հստակություն չկար, ասում է Կռոյանը, թե ով պետք է ստանար և ով չստանար նախարարության կողմից հատկացվող գումարը. «Սա այն ոլորտն է, որտեղ սուբյեկտիվիզմն ահավոր է դրսևորվում: Ես կարող եմ ասել, թե սա մշակույթէ, ինչ-որ մեկն էլ ասի, թե այն ուտիլիտար ինչ-որ բան է: Հենց այս սողանցքներն են, որ թույլ են տալիս որևէ մեկին կանգնելու ու ասելու` դու ով ես, որ արվեստի մեջ գիծ ես քաշում: Այն բյուջեն, որ ունի նախարարությունը, կարելի է, օրինակ, ուղղել ստեղծագործողին, նկարիչն, որ փող չունի հաց առնի, էլ ուր մնաց, թե ներկի մասին մտածի, քանդակագործին, որ աշխատելու համար համապատասխան նյութեր չունի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan