Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վարչապետն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին

Վարչապետն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին
16.03.2019 | 15:19

Օպերայի մերձակա սրճարանների ապամոնտաժումը «սովորական գործընթաց է, որը պարզապես վերականգնում է այն, ինչի մասին բազմիցս խոսել են ընտրություններից առաջ»` երեկ «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նա հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ ևս խոսվել է Օպերայի մերձակա կանաչ տարածքները վերականգնելու մասին։ «Այսինքն, որևէ մեկի համար այդ քաղաքական ուժի դիրքորոշումը, որ պետք է վերականգնվի արդարությունը, կանաչ գոտիները, ապօրինի սրճարանները պետք է դուրս մղվեն՝ նորություն չի եղել»` ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։ Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների պնդումների վերաբերյալ, թե իրենց ապրուստի հաշվին է արվում այս գործընթացը, Կարապետյանը մատնանշեց. «Չեմ կարծում, որ այն արտոնյալ պայմանները, որ իրենք ունեին և մի քանի տարի օգտագործում էին, արդար վերաբերմունք էր այլ գործարարների համար, որոնք նույն բիզնեսում ներգրավված են։ Այսինք, ես որևէ խնդիր չեմ տեսնում, արդարացված եմ համարում այս գործողությունը, և վարչապետը նույնպես, չխառնվելով այս պրոցեսի մեջ, իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին իր ձեռնարկած գործողության մեջ»։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ