Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյան. 11 հազար 281 նպաստառու ամսական 100 հազար դրամ և ավելի վարկ է փակում

Փաշինյան. 11 հազար 281 նպաստառու ամսական 100 հազար դրամ և ավելի վարկ է փակում
16.03.2019 | 15:20

«Այսօր Հայաստանում 11 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում»` Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն»:


«Այս ավելի քան 11 000 մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ»,- ընդգծում է Փաշինյանը և գրառումն ամփոփում հարցով. - «Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ