Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳՆ. Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները, մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների

ԱԳՆ. Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները, մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների
16.03.2019 | 15:20

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին՝ ինչպե՞ս են Երևանում մեկնաբանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, ՌԴ քաղաքացի, ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։ ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ ՌԴ քաղաքացիներն արդեն երկու տարուց ավելի է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է նրանց մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը: Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։ Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,-ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ