«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Համլետ Ղուշչյանը Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի հայտ է ներկայացրել

Համլետ Ղուշչյանը Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի հայտ է ներկայացրել
16.03.2019 | 15:21

«Հրապարակը» գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ», - ասաց նա։


Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 4 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ Հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն «Ա1+»-ի խմբագիր Մեսրոպ Մովսեսյանը, Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հանրայինի մեկնաբան Արթուր Բախտամյանը, «Հայլուրի» նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը»:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ