Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»

«Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»
16.03.2019 | 15:22

«Հրապարակը» գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը, շունչը պահած, սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։

«Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի», - ասացին աշխատակիցները: Ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաև այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որևէ բան պահպանել «նախկիններից»։ ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝ 2016-ին ևս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերադառնում»: Փաստորեն, նախարարական նախասիրություններով են քննությունները որոշվում։ «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին` ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել` ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձևավորում աշակերտի մոտ»:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ