Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեքենաների լիցքավորման սեղմված գազը կթանկանա

Մեքենաների լիցքավորման սեղմված գազը կթանկանա
16.03.2019 | 15:23

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ՝ կշռով: Գործող օրենքով 1000 խ/մ համար ակցիզային հարկը 25 000 դրամ է:

Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 000 դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համոզելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ: Տեսականորեն այդպես է` 1450 խմ գազը մեկ տոննա է, և այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնելու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ