Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը 1996–ին

ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը 1996–ին
16.03.2019 | 15:24

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996-ին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:
Հանրապետության նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կշարունակվի:
Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, Համաշխարհային բանկի և Հայաստանի առաջիկա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին: Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ն
երուժ և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ