Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Միջազգային պահուստների ավելացման աղբյուրը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են

Միջազգային պահուստների ավելացման աղբյուրը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են
16.03.2019 | 15:25

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: Օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվարին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միևնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել: Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ»:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ

lass="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ