Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշոտ Ղուլյան. Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը

Աշոտ Ղուլյան. Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը
16.03.2019 | 15:28

Ինչ էլ որ խոսելու լինեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերը կամ միջնորդները, ինչպիսին էլ լինեն պատկերացումները խնդրի լուծման ուղղությամբ, հստակ է. մենք չենք կարող սառել ժամանակի մեջ: 2019-ին մենք չենք կարող շարժվել մինչ 1991-ը գոյություն ունեցող իրողությունների տրամաբանությամբ և վերադառնալ խորհրդային անցյալ` Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձություններին:


«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմքում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցն է: Եթե 90-ականների պատերազմը վաղ անցյալ էր թվում, որից հետո սերունդ է փոխվել, այդ թվում՝ հիմնախնդրով զբաղվող դիվանագետների, միջնորդների, Ադրբեջանն իր իրական ցանկությունների մասին հիշեցրեց նաև վերջերս՝ 2016թ. ապրիլին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծելով նոր պատերազմ և գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Տրամաբանական կլիներ, եթե միջնորդներն իրենց առաջարկություններում և երաշխավորագրերում հաշվի առնեին այս փաստերը, սակայն համանախագահների վերջին հայտարարության բովանդակության մեջ անդրադարձ չկա թե ապրիլյան պատերազմի հետևանքներին, թե կողմերի միջև դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին: Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը»,-ասաց Աշոտ Ղուլյանը։
Արցախի խորհրդարանի նախագահն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ ՀՀ վարչապետը բազմիցս անդրադարձել է բանակցություններում իր և Ադրբեջանի նախագահի մանդատներին՝ շեշտելով, որ Արցախի իշխանությունները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ՝ ներկայացնելու հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի ժողովրդի դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ կողմերին՝ ձևաչափի փոփոխությունից զերծ մնալու կոչի մասին Աշոտ Ղուլյանն ասաց. «Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման մասին է, այլ ոչ թե նոր ձևաչափի ներդրման: Արցախի ժողովրդի համար անընդունելի են պարտադրանքի ու թելադրանքի լեզվով խոսելու մոտեցումները: Որպես երկիր՝ մենք բաց ենք համագործակցության համար, այդ թվում՝ Ադրբեջանի հետ որպես իրավահավասար սուբյեկտներ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց»։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ