Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հույսը Չեչնիան է

Հույսը Չեչնիան է
16.03.2019 | 15:29

«Ժամանակը» գրում է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով: Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.: Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սևծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաև երկաթգիծ կառուցել, այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ