Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում

Պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում
16.03.2019 | 15:31

«Փաստը» գրում է. «Պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: «Առաջնահերթությունը», բնականաբար, տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ, ՀՀԿ իշխանության ժամանակ երկար տարիներ աշխատած աշխատակիցներին, երկրորդ «հերթում» իշխանափոխությունից առաջ տարբեր օղակներում աշխատած ՀՅԴ ներկայացուցիչներն են: Նպատակ է դրված հնարավորինս շատ ազատվել նշված կատեգորիայի մարդկանցից, այսինքն՝ նախատեսվածից դեռ մի բան էլ շատ մարդ կրճատել, որ հնարավոր լինի պետական համակարգ բերել ՔՊ-ի ներկայացուցիչներին՝ այդ օղակներում ևս ամրապնդելու ՔՊ ազդեցությունը, բավարարելու այն ՔՊ-ականների ակնկալիքները, որոնք դեռ պաշտոն չեն ստացել»:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ