«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում և որակի ներբուհական համակարգի զարգացում» եռօրյա համաժողով

«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում և որակի ներբուհական համակարգի զարգացում» եռօրյա համաժողով
16.03.2019 | 21:26

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, մշտապես կարևորելով կրթության որակի ապահովման դերը կենտրոնում, կրթության և գիտության սերտացումը ակադեմիական միջավայրում, մարտի 15-17-ը Ծաղկաձորում կազմակերպել է եռօրյա «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում եվ որակի ներբուհական համակարգի զարգացում» համաժողովը, որի նպատակն է ԳԿՄԿ ամբիոնների լավագույն փորձի փոխանցումը, տարաբնույթ հարցերի ու խնդիրների քննարկումը, ներբուհական որակի բարելավման համակարգի կայացումը:

ԳԿՄԿ ամբիոնները տեղակայված են գիտահետազոտական ինստիտուտներում, ինչը հնարավորություն է ընձեռնում մշտապես հորիզոնական կապ ապահովել ԳԿՄԿ ամբիոնների միջև: Յուրաքանչյուր ամբիոնի վարիչ հնարավորություն ստացավ ներկայացնել տվյալ ամբիոնի գործունեությունը, կրթական ծրագրերը, ռազմավարությունն ու առաջարկները: Քննարկվեց ամբիոնների և մասնագիտությունների միջազգայնացման մակարդակի բարձրացման խնդիրը, արտաքին նոր գործընկերներ և արտասահմանյան միջբուհական համագործակցությունների հեռանկարները:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ